Սերժ Սարգսյանը հարգել է Թուրքմենբաշու հիշատակը (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի Նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

Երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:6018_b (1)

6017_b

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930