Հարավային Կովկասը ռուսական իմպերիալիզմի ալիքի դեմ կարող է ծառայել որպես հզոր պատվար. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է Ջոն Հոփկինսկի համալսարանի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն և Քաղաքական անվտանգության և զարգացման ինստիտուտի (ISDP, Ստոկհոլմ) համահիմնադիր Սվանտե Քորնելի «Ստուգելով Պուտինի եվրասիական հավակնությունները» խորագրով հոդվածը, որում նա նշում է.

«Ամերիկյան ղեկավարությունն արձագանքել է Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցմանը՝ աջակցելով Ռուսաստանի հարևան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, և նա ճիշտ է վարվել: Սակայն անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը նաև ուշադրություն հատկացնի հարվկովկասյան միջանցքի անվտանգությանը, որն անցնում է Ադրբեջանով ու Վրաստանով:

Ուկրաինայի ու Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը սերտորեն փոխկապակցված են. երկու շրջաններն էլ իրենցից ներկայացնում են հատուկ կարևորություն՝ Վլադիմիր Պուտինի «եվրասիական» կայսրության երազանքի իրականացման համար, որը Բելառուսից ձգվում է դեպի Տաջիկստան:

Ռուս-ամերիկյան հարաբերությունը վատթարանում են Ուկրաինայի պատճառով, սակայն բացասական հետևանքները չեն սահմանափակվում Ուկրաինայով: Պուտինն ավելի շատ է գիտակցում հարավկովկասյան միջանցքի նշանակությունը, քան՝ արևմտյան պլանների բազմաթիվ հեղինակներ:

Այստեղից էլ բխում է 2008 թվականին Վրաստան ներխուժելը, որն ինչպես ընդունել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ուղղված է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանգնեցնելուն: Մոսկվան արդեն իսկ ամրապնդել է իր վերահսկողությունը Հայաստանում:

Ե՛վ Վրաստանում, և՛ Ադրբեջանում Պուտինն ընդդիմադիր քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների շրջանում ֆինանսավորում է ռուսամետ խմբերի:

Օգտագործելով Հայաստանում իր զգալի ռազմական ներկայությունը՝ Մոսկվան կարող է բորբոքել Ադրբեջանի հետ նրա հակամարտություն՝ հաշվի առնելով երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի պատճառով կատաղի հակասությունները: Իսկ Վրաստանն ընդկած է Ռուսաստանի և Հայաստանում ռուսական բազաների միջև:

Հաշվի առնելով այն, որ Թբիլիսին պլանավորում է այս ամռանը ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր՝ ռուսական ճնշումն այնտեղ պետք է ուժեղացվի: Ի՞նչ է պետք անել, եթե Մոսկվան ռազմական միջանցք պահանջի Վրաստանի տարածքով դեպի Հայաստանում իր ռազմաբազաներ:

Եթե Ադրբեջանը կամ Վրաստանը տեղի տան ճնշմանը, ապա Մոսկվան վերահսկողություն կհաստատի Աֆղանստանից հետադարձ տարանցիկ երթուղու վրա: Նման սցենարը Վաշինգտոնի համար կնշանակի Կենտրոնական Ասիա մուտք գործելու հնարավորության կորուստ:

Բոլոր հույսերը, որ կասպյան էներգետիկ պաշարները հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել ԵՄ-ի էներգոմատակարարման աղբյուրները, կարող են ի չիք դառնալ: Օբաման պետք է մտածի այն մասին, որ պաշտոնապես հայտնի Վրաստանին իր աջակցության մասին՝ նպատակ հետապնդելով ընդունել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության նախապատրաստման գործողությունների պլանը:

Ադրբեջանը չի խնդրում ՆԱՏՕ-ին անդամակցություն, սակայն Վաշինգտոնը պետք է Բաքվի հետ խորհրդակցություններ անցկացնի այդ երկրի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացման քայլերի վերաբերյալ: Այդ երկրներից մեկում կամ էլ երկուսում ամերիկյան բազաների ու անձնակազմի տեղակայումը հստակ ազդանշան կհաղորդի Մոսկվային:

Հարավային Կովկասը ռուսական իմպերիալիզմի ալիքի դեմ կարող է ծառայել որպես հզոր պատվար, սակայն եթե միայն ԱՄՆ-ը վերստին դեմքով շրջվի դեպի տարածաշրջանի անվտանգությանը»:

Տեսանյութեր

Լրահոս