Բաժիններ՝

ՌԴ-ն Ուկրաինայի համար արած գազային զեղչի պատճառով չի ստացել ավելի քան 11 միլիարդ դոլար. Միլեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի մնալու համար վճարել է պայմանագրի երկարաձգման հաշվին, այսինքն կանխավճար է արել: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Նրա խոսքերով` Ռուսաստանը 11.4 միլիարդ դոլար է գնահատում բյուջեի չստացած եկամուտները` կապված Խարկովյան համաձայնագրի, Ուկրաինայի համար արած գազային զեղչի հետ: Միլլերն ընդգծել է, որ այդ 11.4 միլիարդ դոլարը հենց այն գումարն է, որը չի ստացել Ռուսաստանի կառավարությունը, ռուսական բյուջեն:

Միլերը պարզաբանել է, որ Խարկովյան համաձայնագրի չեղյալ հայտարարմամբ, վերացել է Սևաստոպոլում ռուսական նավատորմի մնալու համար վճարելու և դրա դիմաց Ուկրաինային գազային զեղչ անելու հանգամանքները, և հետևաբար Ուկրաինայի մոտ ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ 11.4 միլիարդ դոլարի պարտք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս