Թուրքական հրետանին հրետակոծել է Սիրիայի տարածքը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական հրետանային զորքերը երեկ հրետակոծել են Սիրիայի տարածքը: Դա տեղի է ունեցել ի պատասխան մեկ շաբաթ առաջ Հաթայ նահանգի հրթիռակոծման, ինչի հետևանքով տուժել էր սիրիացի մի փախստական:
Տարեց կինը գտնվել է փախստականների ճամբարում, երբ նրանից ոչ հեռու ընկել է հրթիռը: Հաթայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հրետանին պատասխան կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ, ինչն իրականացվել է իրենց ռազմական նոր դոկտրինին համապատասխան: