Ալի Խամենեին համաներում է հայտարարել
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դատական համակարգի ղեկավար Ամոլի Լարիջանին Իսլամական Հանրապետության օրվա կապակցությամբ դիմել է գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին՝ խնդրելով ներում շնորհել 920 դատապարտյալի:
Դրա հետ կապված՝ Խամենեին ստորագրել է համապատասխան հրամանը: Երկրի սահմանադրությունը նրան իրավունք է տալիս ներում շնորհել կամ մեղմացնել դատապարտյալների դատավճիռը՝ դատական համակարգի ղեկավարի խորհրդին համապատասխան:
Իրանում սովորաբար Իսլամական Հանրապետության օրը նշում են ապրիլի 1-ին: