Բաժիններ՝

«Ալիկ Սարգսյանը Մհերյանի սպանության գիշերը բարձրաստիճան ոստիկան է ուղարկել օրենքով գողի մոտ». Պետրոս Մհերյան. 1in.am

«Դու ժամանակին բավական լուրջ լծակներ ունեիր, դե, բացահայտեիր գործը: Հիմա՞ ես խոսում բացահայտումից, երբ գործը կոծկել ես»,- այսպես է արձագանքել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Գևորգ Մհերյանի սպանության բացահայտմանը և իր հասցեին Պետրոս Մհերյանի հնչեցրած մեղադրանքներին, ասել էր, թե ինքը հիմա գործը բացահայտելու լծակներ չունի, եթե ունենար, ապա մեծ ցանկությամբ կբացահայտեր, որպեսզի նրանք հանդարտվեին: Պետրոս Մհերյանին զայրացրել են նախկին ոստիկանապետի այս դիտարկումները:

Վերջինիս խոսքով՝ այն ժամանակ, երբ Սարգսյանը ուներ այդ լծակները, դրանք ծառայեցնում էր գործը հաջողությամբ կոծկելու համար: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Գևորգի սպանության գործը ընդամենը 4 օր անց վերցվեց քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վարույթից և հանձնվեց 6-րդ վարչությանը:

«Իրենք ի սկզբանե իմացել են և մշակել սցենարը, թե որ ուղղությամբ տանեն գործը: Դրա համար իրենք գործը 4 օր հետո խլեցին Թամամյանից և տվեցին 6-րդ վարչությանը: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ չթողեցին, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունն աշխատի գործի վրա: Արդյոք Հովիկ Թամամյանը չէ՞ր գնում այն ուղղությամբ, որ գործը բացահայտվեր: Այդտեղ միանշանակ միտում կար: Ես վստահ եմ՝ եթե գործը մնար Թամամյանի վարույթում, ապա միանշանակ կբացահայտվեր: Նրանք զգում էին այդ վտանգը, դրա համար էլ խլեցին նրանից գործը և սկսեցին կոծկելու գործընթացը»,- նկատել է Մհերյանը:

Նա հավելել է, որ դեպքից հետո ինքը Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հանդիպում է ունեցել, հարցրել, թե ինչու Թամամյանը չի զբաղվում գործով, իրեն պատասխանել են, որ գործը պարզապես խլել են իրենցից, իրենք չէին կարող համառել և մտնել Ալիկ Սարգսյանի ու վերջինիս հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող մեկ այլ՝ արդեն նախկին պաշտոնյայի հարաբերությունների դաշտ: Իսկ այդ գործը հենց այդ դաշտում էր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս