ԼՂ պատասխանը Ժիրինովսկուն. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթը երեկ տեղեկացել է, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու սկանդալային հայտարարությանը, թե Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում, այդ իսկ պատճառով, լավագույն տարբերակը Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելն է, անդրադարձել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ ասելով. «Ժիրինովսկին և նրա նմաննե՞րը պետք է հանդես գան հայտարարություններով։ Դա իրենց իրավունքն է՝ թող հայտարարեն։ Ղարաբաղում դրանից եղանակ չի փոխվում»։
Մանրամասները՝ «Ժամանակի» այսօրվա համարում։