Տիգրան Սարգսյանը ցանկանում է «սեպարատ» համաձայնության գալ «Դ!եմ եմ»-ի մի մասի հետ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ ՀՀ կառավարության նիստը սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանի մի անսպասելի հայտարարությամբ։ «… Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերոդ օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականաբար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները։ Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին՝ «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը…»,- կառավարության նիստի իր ներածական խոսքում հայտարարեց վարչապետը։ Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը նահանջելու պատրաստականության մասին է։ Բայց ամբոդջ խնդիրն այն է, թե մինչև ուր կարող է նահանջեք իշխանությունը։ «ՀԺ»-ի տեղեկություններով, կառավարությունը ցանկանում է «սեպարատ» համաձայնության գալ կոնկրետ « Դ!եմ եմ» շարժման մի մասի հետ։ Խոսքը ՏՏ պորտի աշխատակիցների մասին Է, որոնց աշխատավարձերը համեմատաբար բարձր են։
Հունվարի մեկից ներդրված պարտադիր համակարգով 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներից պահվում է 5 տոկոսից ավելին։ Օրինակ 700 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացողրց պահվում Է 45 հագար դրամ, կամ մոտ 6.5 տոկոս։ Կառավարությունը պատրաստվում է բանակցությունների միջոցով այս խավից պահվելիք գումարը ևս դարձնել 5 տոկոս։ Այս պահի դրությամբ, «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, սա այն առավելագույնն է որին պատրաստ է կառավարությունը։ Բայց «Դ!եմ եմ» շարժման ամբողջ նպատակը պարտադիր բաղադրիչի իսպար վերացումն է։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս