Ղարաբաղին օգնելու համար ինչ էլ որ լինի, նորմալ է. Վարդան Վարդանյանը՝ Քուշկյանի նշանակման մասին. NEWS.am

Ի տարբերություն Հարություն Քուշկյանի՝ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին Լեռնային Ղարաբաղի իշխանություններից կողմից նախարար նշանակվելու առաջարկ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը: «Ոչ, նման խոսակցություն չի եղել, չկա նման բան»,-նշել է նա:

Վարդան Վարդանյանը նորմալ է վերաբերում Հարություն Քուշկյանի՝ ԼՂՀ Առողջապահության նախարար նշանակվելուն: «Ղարաբաղին օգնելու համար ինչ էլ որ լինի, նորմալ է: Քուշկյանը բանիմաց, ոլորտին լավ տիրապետող մասնագետ է, համոզված եմ, որ այնտեղ պետք կգա»,- նշել է Վարդան Վարդանյանը:

Նախկին նախարարն այժմ զբաղվում է բիզնեսով եւ կուսակցական գործունեությամբ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս