Բաժիններ՝

Հայաստանը՝ բեռլինյան «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Մարտի 5-ից 9-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Նախատեսվում է, որ ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազ. զբոսաշրջային գործակալություններ եւ ավելի քան 170 հազ. այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ գերմաներենով:

Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս