Ճապոնիան առաջարկել է կամիկաձեների վերջին նամակները ճանաչել որպես մարդկության մշակութային ժառանգություն
The Japan Times-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան առաջարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին կամիկաձե (մահապարտ) օդաչուների կտակները ճանաչել որպես մարդկության մշակութային ժառանգություն՝ ընդգրկելով UNESCO-ի ցուցակում:
Խոսքը գնում է 333 փաստաթղթի մասին, որոնք միասին կոչվում են «Նամակներ Տիրանից» և ներկայումս պահվում են կամիկաձեների պատմությանը նվիրված Խաղաղության թանգարանում: Այդ նամակները կազմվել են մահապարտ օդաչուների վերջին թռիչքից առաջ:
Մինամի Կյուսյու քաղաքի քաղաքապետ Կամպեյ Սիմոիդեն հայտարարել է, որ դրանք այն մարդկանց վերջին վկայություններն են, որոնք երկրի համար զոհաբերել են իրենց կյանքը. «Անհրաժեշտ է պահպանել այդ նամակներն ու կտակները՝ որպես պատերազմի սարսափների մասին հիշողություն»: Նշվում է, որ ժամանակին հենց այդ քաղաքում է գտնվել կամիկաձեների գլխավոր բազաներից մեկը: