Կիևյան «Մայդանում» ստեղծվել է կանանց ինքնապաշտպանական ջոկատ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիևի կենտրոնում՝ «Մայդանում», ուր արդեն ավելի քան երկու ամիս ընթանում են հակակառավարական ակցիաներ, հայտնվել է «կանանց ինքնապաշտպանության հարյուրյակը»: Ներկա դրությամբ ջոկատն ունի մի քանի տասնյակ անդամ:
Դրա կոորդինատոր Նինա Պոտարսկայան հայտարարել է, որ իրենք պլանավորում են զբաղվել միայն խաղաղ դիմակայությամբ, ինչպես նաև կրթական միջոցառումներով: Կանանց համար կազմակերպվել են ինքնապաշտպանական հնարքներ պարունակող վարժանքներ՝ բարձրացնելու համար նրանց վարպետության աստիճանը:
Նրանք նաև բուժօգնություն են ցուցաբերում տուժածներին և մասնակցում են բարիկադների պահպանման գործընթացը: Նշվում է, որ կանացի նման ջոկատ ձևավորվել է նաև Տեռնոպոլում, ուր ցուցարարները ստանում են լայն աջակցություն: