Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը պլանավորված է փետրվարին. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հաջորդ ամիս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում հանդիպում են այս ուրբաթ: Հուսով եմ, որ այդ իրադարձությունը կդռանա փետրվարին պլանավորված նախագահների հանդիպման ուղղությամբ կատարված հերթական քայլը»:

Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ: Այն ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը պլանավորված է 2014 թվականի առաջին կեսին:

Տեսանյութեր

Լրահոս