Բաժիններ՝

Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

«Ոսկե գնդակի» քվեարկությունն արդեն ավարտվել է։ Հեղինակավոր մրցանակն իր նոր տիրոջը կգտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ինչպես հաղորդում է Winna FC-ի սոցցանցային էջը, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Հրապարակման մեջ նշվում է, որ անգլիացի գոլահարին արդեն տեղեկացրել են հաղթանակի մասին և նույնիսկ հատուկ լուսանկարահանում են նախատեսել։

Այնուամենայնիվ, տեղեկատվության աղբյուրը բավականին կասկածելի է, թեև տվյալ էջն ունի գրեթե 250 հազար հետևորդ։ Հատկանշական է նաև այն փաստը, որ վերջին տարիներին մրցանակաբաշխության կազմակերպիչները հրաժարվել են նախկինում գործող սցենարից, ըստ որի՝ հաղթողը նախապես էր տեղեկանում արդյունքների մասին, որպեսզի France Football ամսագրի համար նախատեսված հարցազրույցն ու թարմ լուսանկարները հրապարակվեին արարողությունից անմիջապես հետո։

Բանն այն է, որ նման գործելաոճի պատճառով հաղթողի անունը մշտապես արտահոսում էր մամուլ։ Այժմ կազմակերպիչները նախընտրում են ինտրիգը պահպանել մինչև վերջին վայրկյանը։

Հիշեցնենք, որ բացի Քեյնից՝ մրցանակի գլխավոր հավակնորդներն են կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031