Բաժիններ՝

Լիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան

2028 թվականին Լիվերպուլի կենտրոնում կբացվի The Beatles խմբի պատմությանը նվիրված նոր թանգարան, որի տարածքը կկազմի 9300 քառակուսի մետր՝ ներկայիս թանգարանից մոտ չորս անգամ ավելի։ Նախագիծը հավանության են արժանացրել Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը։ Թանգարանը կտեղակայվի քաղաքի ամենամեծ փակ շուկայի վերակառուցված շենքում։ Իսկ հայտնի St Johns Beacon հեռուստաաշտարակում կստեղծվի «Դեղին սուզանավ» երգին և մուլտֆիլմին նվիրված տարածք։

Apple Corps ընկերության իրականացրած նախագծի շրջանակում այցելուները ինտերակտիվ տեխնոլոգիաների միջոցով կկարողանան վերապրել խմբի պատմության կարևոր դրվագները՝ հետպատերազմյան Լիվերպուլից ու Համբուրգից մինչև Լոնդոնի Էբբի Ռոուդի ստուդիան և ԱՄՆ-ում խմբի լեգենդար ելույթը։

Թանգարանում կցուցադրվեն նաև խմբի պատմության հետ կապված բնօրինակ իրեր, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի Լիվերպուլի սկսնակ երաժիշտներին և արվեստի ներկայացուցիչներին աջակցող բարեգործական կազմակերպությանը։ «Ես սիրում եմ Լիվերպուլը։ Այն իմ անբաժանելի մասն է և The Beatles-ի մի մասը։ Մեծ պատիվ է, որ մարդկանց դեռ հետաքրքրում է մեր պատմությունը», – ասել է Փոլ Մաքքարթնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031