Ադրբեջանական գնդակոծությունից խաղողի այգիները վառվել են

tesankyun.am-ը գրում է. ավուշի մարզի Բերդի տարածաշրջանի   Այգեպար գյուղը խորհրդային տարիներին  եղել է բանվորական ավան, այստեղ գործել են  ծխախոտի ֆերմետացիոն  ձեռնարկություն, պահածոների եւ գինու գործարաններ, օդանավակայան:

638 բնակիչ ունեցող Այգեպարի անգործության մատնված, ավերված  արտադրական ձեռնարկությունները տխուր տպավորություն են թողնում: Ադրբեջանական գնդակոծության  պատճառով  գյուղացիները դժվարանում են հողերը մշակել:  Ադրբեջանական  զինուժը պարբերաբար ոտնձգությունների  է դիմում:  2013թ.  փետրվարին    այգում  աշխատանքի  ժամանակ  ձեռքից   վիրավորվել է այգեպարցի  Դավիթ Գաբրիելյանը, ով դրանից հետո թողել է իր խաղողի այգու մշակությունը: Այգեպարի գյուղամիջում զրույց ունեցանք   սահմանամերձ գյուղի բնակիչների հետ:  Կենսաթոշակառու Արամ Աթոյանն ասում է, որ  ինքը  խաղողի 8 վազ ուներ՝ յուրաքանչյուրը 80 մ երկարությամբ, խաղողի այգուց  ամեն տարի 2.5 տոննա  բերք էր հավաքում: Այս տարվա օգոստոսին ադրբեջանական կրակից նրա  խաղողի այգին ամբողջությամբ այրվել է: Այգեպարցիներն ասում են, որ ազերիների գնդակոծության  հետեւանքով 8 այգեպարցու խաղողի այգիներն ամբողջությամբ վառվել են : Գյուղացիները  չէին կարող կրակը մարել, քանի այդ ժամանակ  ադրբեջանական զինուժը կրակում էր: Այգեպարցի Առաքել  Տոնիկյանը պատմում  է, որ իր 2000 քառակուսի մետր  խաղողի այգին եւս հրո ճարակ է դարձել: Առաքելն ասում է. «Այգեպարում աշխատանք  չկա, գյուղը  ծերացել է,  երիտասարդները Ռուսաստան, Երեւան են գնացել, սակայն հնար  չունեն ծնողներին օգնելու»: Կենսաթոշակառու Արամ Վարդազարյանին շատ է հուզում սահմանամերձ  գյուղից արտագաղթը: Նա  զ մատնացույց է  արել նախկին բանվորական ավանի բնակելի շենքերց մեկը, ասելով . «Էս   շենքում առաջ  12 ընտանիք է ապրել, ամեն տանը  5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում  միայնակ   տղամարդ ու  մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք  չունի,  հեռացել է :  Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինածառայող են դարձել»:  Այգեպարի բնակիչները դժգոհում են, որ Բերդի տարածաշրջանը  «մեծ աշխարհի» հետ կապող ճանապարհ չունի, «տուպիկի մեջ  է»:

Մանրամասները այստեղ`

Տեսանյութեր

Լրահոս