Բաժիններ՝

Մահվան ելքով պատահար Երևան-Իջևան ճանապարհին

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է իր հոր և եղբոր հետ անսարք ավտոմեքենան հրելով երթևեկելի գոտուց դուրս բերել, որի ժամանակ դեպի Իջևանի ուղղությամբ ընթացող «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով չկարողանալով կանգնեցնել ավտոմեքենան` առջևի մասով բախվել է «ԳԱԶ-3110»-ի հետևի հատվածին և վրաերթի ենթարկել վարորդի հորն ու եղբորը, ինչի հետևանքով հայրը` 1945 թ. ծնված Հայկ Գյուրջոյանը, մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս