ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անցկացնել ազատ և արդար ընտրություններ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Մարի Հարֆն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրականացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրական գործընթաց.
«ԱՄՆ-ը բոլորին կոչ է անում խաղաղ մասնակցություն ունենալ Ադրբեջանի ընտրական գործընթացին, ցուցաբերել զսպվածություն և կանխել բռնություններն ու սադրանքները ընտրություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո»:
Հարֆն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև պաշտպանել քաղաքացիների հիմնական ազատությունները: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: