Բաժիններ՝

Եգիպտոսի ժամանակավոր նախագահը մեկնում է առաջին արտասահմանյան շրջագայության

Արաբական Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրն այսօր մեկնում է Սաուդյան Արաբիա: Դա կլինի Մանսուրի առաջին արտասահմանյան այցը՝ հուլիսին երդում տալուց հետո:

Ակնկալվում է, որ Էր-Ռիյադում նա հանդիպում է ունենալու թագավորության վարչապետ և պաշտպանության նախարար Սալման բեն Աբդել Ազիզի հետ: Եգիպտոսի առաջնորդը պլանավորել է վաղն այցելել Հորդանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս