Բաժիններ՝

Սիրիան միջազգային փորձագետների դիտարկման ներքո ոչնչացրել է քիմիական զենքի իր զինանոցի մի մասը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունները երեկ միջազգային փորձագետների դիտարկման ներքո ոչնչացրել են քիմիական զենքի իր զինանոցի մի մասը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ հայտարարությունում:

Նախորդ շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործադիր խորհուրդը հաստատեց Սիրիայի քիմիական զենքի պաշարների լիակատար վերացման պլանը, ինչը նախատեսվում է ավարտել մինչև 2014 թվականի կեսերը:

Դրանից հետո ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց համապատասխան բանաձև, որը պարտադիր բնույթ հաղորդեց այդ որոշման իրագործմանը և պատժամիջոցներ սահմանեց դրա խախտման դեպքում: Սիրիայի իշխանությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, որոշել են հրապարակավ չհայտնել միջազգային փորձագետների այցելած քիմիական զենքով լի իր պահեստների տեղն ու ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս