 
                        Կառավարությունը երկարաձգեց Սևանի թերակզում ճոպանուղի կառուցող ընկերության մաքսային ռեժիմի ժամկետը
 
                                    ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում երեք տարով երկարաձգել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ: Այժմ ծրագիրը շարունակվում է, ընկերությունը բացի հյուրանոցային բարձրակարգ ծառայություններից մտադիր է բավարարել նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների հետաքրքրությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        