Բաժիններ՝

Սիրիայում զոհված ադրբեջանցիների քանակն անցել է 30-ից (տեսանյութ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում տարբեր խմբավորումների կազմում Բաշար Ասադի ուժերի դեմ մարտերին մասնակցում է ավելի քան 60 ադրբեջանցի: Նշվում է, որ այդ մարտերում զոհվել է ավելի քան 30 ադրբեջանցի:

Ամենաշատը մոջահեդները Սիրիա են ժամանել Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Իրանից, Եգիպտոսից, Աֆղանստանից և Ռուսաստանից (Հյուսիսային Կովկաս): Ադրբեջանցիները Սիրիա են մեկնել Ադրբեջանից, Աֆղանստանից (գտնվելով «Թալիբան» շարժման շարքերում) և Հյուսսիային Կովկասից (ուր պայքարում են Ռուսաստանի դեմ):

Ադրբեջանցիների մեծ մասը «Ջեյշ ալ-Մուհաջիրին վալ-Անսար» դիվերսիոն խմբավորման անդամներ են, որի էմիրը ադրբեջանցի է, ով իրեն անվանում է Աբու Յահյա: Վերջինս տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի սալաֆիներին՝ կոչ անելով Սիրիայում մասնակցել Բաշար Ասադի դեմ մարտերին: Այդ կոչը հայտնվել է You Tube վիդեոհոսթինգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս