Օֆշորային սկանդալին արձագանքում է Կիպրոսում օֆշորային հարցերով զբաղվող կազմակերպությունը. Առանց քաղաքացու իմացության, օֆշորայի ընկերության բաժնետեր հնարավոր չէ դառնալ
Galatv.am-ի գրավոր հարցմանն արձագանքել է Կիպրոսում գործող Transinc Global Services ընկերությունը: Այն խոշոր մասնագիտացված բիզնես կազմակերպություն է:
Կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: Transinc Global Services-ի մասնագետներն օգնում են անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:
Ընկերությանն ուղարկված հարցմամբ փորձել են պարզել, թե հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր:
Կա՞ն նման եղանակներ, թե՞ այնուամենայնիվ բացառված է, որ առանց քաղաքացու իմացության նման գործարքներ տեղի ունենան:
Transinc Global Services-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է. «Ոչ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր: Հարկավոր է նաև կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»:
Transinc Global Services-ի գործադիր տնօրենը նման գործարքի իրականացման միայն մեկ եղանակ է մատնանշում: Մեջբերենք նրա գրառումը. «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր և կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»:
Եթե պարզվի, որ իրականում տեղի է ունեցել հանցավոր գործարք, հնարավո՞ր է որ Կիպրոսում գործող իրավապահ մարմինները միջամտեն կատարվածին հարցին, Շարրոն Ջորջիադուն գրել է. «Հնարավոր է, եթե նրանց դեմ քրեական գործ հարուցվի»: