Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը կամ հանդիպումը։ Այս մասին ռուսական ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է իրանական աղբյուրը։

Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ Խամենեիի առաջին հեռախոսազանգը և հանդիպումը կարող են լինել Պուտինի հետ, քանի որ Ռուսաստանը մտերիմ երկիր է Իրանի համար։

«Սակայն, այս պահին, ռազմական իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա (Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին) չի ներկայանում հանրությանը»,- ընդգծել է աղբյուրը։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել իր հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։ Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031