ՔՊ-Ի ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԲԵՂԵՐՆ ԵՆ. ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։

Գեղարքունիքի մարզում հերթական քարոզարշավի ընթացքում 168am-ը Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել է նախընտրական սպասումների ու հետընտրական հեռանկարի մասին, անդրադարձել են դաշտում առկա անվտանգային թեզերին, խաղաղության գրավականներին, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալին։ Զրույցի թեզերը՝ ստորև.

  • 2020 թվականի պատերազմի ժամանակ վարչապետ եղած մարդը կասկած է ունեցել, թե` «Արցախը ինչո՞վ է մերը եղել», ինչո՞ւ է նա կոչ արել հայ ժողովրդին, կամավորներին, հարյուրավոր, հազարավոր մարդկանց մեկնել ռազմաճակատ, իրենց կյանքը, առողջությունը տալ Արցախի համար։ Ինչպիսի՞ պատասխանատվությամբ է նա նայելու այն մարդկանց, ծնողների, աղջիկների աչքերին, ում երեխաներին, ամուսիններին ուղարկել է ռազմաճակատ, որոնք կորցրել են կա՛մ առողջությունը, կա՛մ կյանքը։

Երկրորդը՝ Արցախում բազմաթիվ ծրագրեր են եղել, Արցախում եղել են հանքեր, Արցախում եղել են գործարաններ, արտադրություններ, հայկական ցորենի 25 տոկոսը՝ 100.000 տոննա ցորեն Հայաստանին Արցախն էր մատակարարում․ այս պահին ամբողջ Հայաստանը 100.000 տոննա է արտադրում, Արցախը Հայաստան էր ուղարկում վերականգնվող ջրային էներգետիկայի նշանակալի մեծ քանակությամբ էլեկտրականություն, որն  օգնում էր մեզ՝ ավելի քիչ գազ ներմուծել։

Կարդացեք նաև

Երկարաժամկետ կանխատեսմամբ՝ Արցախն էր դառնալու մեր էներգետիկ ամենաուժեղ բարձիկը, Արցախն էր դառնալու մեր գյուղատնտեսական ամենաուժեղ բարձիկը․ ցորենի, հացահատիկի արտադրության մեջ մենք շանս էինք ունենալու դուրս գալ ինքնաապահովման, մթերքների ապահովման։ Այդպիսի կլիմայական պայմաններով Հայաստանում մի քանի շրջան է մնացել այսօր։ Մենք զարգացող ռեգիոն ունեինք, և նաև շատ կար կարգապահ բնակչությամբ։

Չի՛ կարելի ամեն անգամ մի բան ասել, մի քանի տարի հետո՝ ուրիշ բան ասել․ պատասխանատվությունից ցատկոտել։ Դու պատասխանատու ես՝ այդ մարդկանց այնտեղ ուղարկելով, բարի եղիր մինչև վերջ տանել այդ բեռը, ոչ թե ասել՝ ե՞րբ է մեր եղել․ իսկ էդ կյանքերը, այդ առողջություն կորցրած մարդիկ, խեղված ճակատագրերը, ամբողջ հայ ազգը՝ սփյուռքով, որ այդ պայքարի մեջ մտել էր, ինչի՞ համար էր մտել։ Եթե մերը չի եղել, ինչպե՞ս էր ինքը գնում այնտեղ պար գալիս։

Արցախը մերն էր, ինքը մերը չէր։

  • Այդ հրաշքներն ինչո՞ւ չէին արվում անցած 8 տարվա ընթացքում․ ինչո՞ւ, երբ ստեղծվեց հիմնական ընդդիմությունը, որի պատճառով իրենք մեծ վտանգ զգացին, ու դրանից հետո սկսեցին միայն աշխատել․ 8 տարի բժշկական ապահովագրություն ինչո՞ւ չէր անում, ինչո՞ւ թոշակը 10 հազար դրամով չէր ավելացնում, ինչո՞ւ ընտրություններից առաջ արեց, որովհետև վախեցավ։ Վախեցավ, որ ժողովուրդը կգնա այն ուժի ուղղությամբ, որը ձևավորվել է։
  • Մենք գտնվում ենք մի մարզում, որտեղ աղքատությունը 8 տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, աճել է, 4 տոկոսով աճել է աղքատությունը՝ նաև որովհետև չկա ծրագիր։ Նայե՛ք, մեր թիկունքում Սևանն է՝ ունիկալ տնտեսական միավոր, որի շրջակայքում բնակվող բնակչությունն ունի ու պետք է ունենա բազմաթիվ զբաղվածության տարբերակներ՝ տուրիզմը, ձկնաբուծություն, ձկնորսությունը։ Սևան ունեցող, այսպիսի քաղցրահամ լիճ ունեցող տարածաշրջանը պետք է ամենաբարեկեցիկը լինի։
  • Մեր քաղաքացիներն աղքատանում են այսօր շատ շրջաններում, շատ մարզերում 8 տարվա ընթացքում աղքատությունն ավելացել է, որովհետև երկրով մեկ թանկացումներ են, իսկ թանկացումների պատճառն այն է, որ երկիրն ինքը չի արտադրում իր ապրանքները։ Այս վիճակից դուրս գալու համար մեզ պետք են իրապես խոհեմ, երկարաժամկետ տնտեսական ծրագրեր, իսկ նա թողել է ամեն ինչ ու գնացել եկեղեցու վրա հարձակման։
  • Եկեղեցու վրա հարձակումը, մեր պատկերացմամբ, «օտարերկրյա ազդեցության» քայլ է․ նրան պատվեր է տրված եկեղեցին վերցնել վերահսկողության տակ, ինչպես կոմունիստների, Ստալինի ժամանակ, և կարողանալ օրակարգից հանել հայկական արժեքային համակարգերի հիմք հանդիսացող մի քանի հարց՝ օրինակ, Ցեղասպանության, Սփյուռքը Հայաստանին կապելու հարցերը։ Ինչի՞ց է վախենում հակառակորդը, ինչի՞ց է վախենում մեզ հակառակորդ համարող մարդը, չեմ ասում՝ երկիրը կամ ազգը, մեր սփյուռքից և Հայաստանը Սփյուռքին կապող մեր եկեղեցուց։

  • Ընդհանրապես, աշխարհում կա՞ հայ, որ դեմ է խաղաղությանը։ Ո՞վ էր իրեն պահում, որ ինքն 8 տարվա ընթացքում կարողանար 3 պատերազմ չբերեր․ կարո՞ղ է՝ իր էմոցիաները, սխալ հաշվարկը, դիվանագիտությունից չհասկանալը։ Ինքը փորձարկում է անում մեզ վրա։

Ինչ վերաբերում է խաղաղությանը․ ինչ կար, էս մարդն արդեն տվել է, վերջին բանը՝ ուզում են խաղաղության պայմանագրի շրջանակներում ստորագրել տալ թույլ խաղաղություն՝ առանց երաշխավորի, որպեսզի հետագայում իրենց հարևան երկրի հայրենակիցներին այստեղ բերելով՝ ազդեցություն ունենան երկրի մեջ։ Ծրագիրը սա՛ է։ Հարևան երկիրը տասնամյակներ առաջ է կանխատեսում իր քայլերը, իրենք ուզում են այդ ռումբերը բերել, դնել մեր երկրի տակ, որպեսզի ներքին կայունությունն էլ խաթարվի։

  • Մարդիկ, ովքեր տեսնում են այդպիսի ականջներ, մենք էլ պետք է նրանց ասենք, որ մենք էլ ՔՊ-ի մեջքի հետևում տեսնում ենք թուրքերի բեղեր և վտանգն այնտեղից ենք տեսնում։ Ինչ վերաբերում է այլ մեղադրանքներին՝  վստահ եղեք, որ մեր քաղաքականությունից միայն շահելու է Հայաստանը, ում հետ էլ ընկերություն անի Հայաստանը, իսկ անելու է ոչ թե միայն մի երկրի հետ, այլ բազմաթիվ երկրների, հարստանալու է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք դրա ձևը գիտենք։
  • Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը․ պետք է պայքարենք, պայքարելու ենք, և տեսնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031