Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և 0 գործածություն Հայաստանում… . Նարե Սիմոնյան

Արցախցի հանրային գործիչ Նարե Սիմոնյանը գրում է. «Իմ հաշվարկով, արդեն 6 ժամից ավելի է՝ Գոհար Ղումաշյանը ձերբակալված է, ինչպես հասկանում եմ՝ նախընտրական շրջանում բարեգործության արգելքին վերաբերող նոր հորինված օրենքի խախտման կասկածանքով…Նա 3 երեխաների մայր է, մեկ ամսական կրծքով կերակրվող երեխա ունի…

Դեռ պարզ չէ՝ երբ կսկսի դատը, ինչ որոշում կկայացնի դատարանը և ինչքան կտևի դատական պրոցեսը, բայց…

Երեխա ունեցած և հատկապես կրծքի կաթով կերակրած յուրաքանչյուր մոր համար շատ պարզ է, որ մոր՝ 1.5-2 ժամից ավել բացակայությունը մեծ սթրես է և երեխայի, և նոր ծննդաբերած մոր համար… Էլ չեմ խոսում՝ 6-8-10 ժամ բացակայությունից և ձերբակալությամբ ու այս վիճակով պայմանավորված սթրեսից…

Կանանց իրավունքները պաշտպանող տասնյակ կոնվենցիաներ և 0 գործածություն Հայաստանում…

Եվրոպական արժեքներից խոսող, եվրոպական արժեքներով մարդկանց ու միջազգային հանրության աչքին թոզ փչող բռնապետական ռեժիմ…

#նիկոլապետություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930