ԱԱԾ, լա՞վ եք…Նիկոլի ցուցումով այս ինչերի՞ մեջ եք ներքաշվում՝ թույլ տալով թշնամի ադրբեջանցիներերին գան Հայաստան, անվտանգ ման գան. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Հայաստան այցելած «զբոսաշրջիկ» ադրբեջանցիների համար, մեր երկիրը Արևմտյան Ադրբեջան է, մայրաքաղաքը՝ Իռևանը, Սպիտակը՝ Համամլուն, Գյումրին՝ Գումռուն և այլն…
Նրանք էլ Հայաստանում նկարահանած տեսանյութերում բացահայտ նշում են, որ վերադառնալու են իրենց հայրենիք՝ այսինքն Հայաստան, որն անվնանում են Արևմտյան Ադրբեջան…

ԱԱԾ, լա՞վ եք… Նիկոլի ցուցումով այսինչերի՞ մեջ եք ներքաշվում՝ թույլ տալով թշնամի ադրբեջանցիներերին գան Հայաստան, անվտանգ ման գան, նման բովանդակությամբ նյութեր պատրաստեն հենց Հայաստանում ու հրապարակեն սոցցանցերում…
Համոզված եմ, Բաքվում կամ Գանձակում ապրած որևէ հայ եթե նման բան աներ Ադրբեջանում, առանց Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ համաձայնեցված, ապա, նախ՝ նրան տեղում կմորթեին հենց ադրբեջանցիները, երկրորդը՝ տեղի անվտանգության մարմինների ներկայացուցիչներն էլ շատ խիստ պատասխան կտային…»:



