ԱՄՆ նախագահական ինքնաթիռների ավիապարկը կներկվի Թրամփի սիրելի գույներով. CBS
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նավատորմի բոլոր ինքնաթիռները շուտով կվերաներկվեն նոր գույներով, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի՝ ինքնաթիռները կվերաներկվեն ամերիկացի առաջնորդի սիրելի գույներով՝ մուգ կապույտ, կարմիր և ոսկեգույն։ Փոփոխությունները կվերաբերեն Air Force One-ին և նախագահական նավատորմի մյուս ինքնաթիռներին, այդ թվում՝ առաջին տիկնոջը և կաբինետի անդամներին տեղափոխելու համար նախատեսված փոքր Boeing C-32-ներին։ Բացի այդ, Քաթարի կողմից ԱՄՆ նախագահին նվիրաբերված մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ Boeing 747-8-ը նույնպես կստանա նոր գույներ։
Բոլոր ինքնաթիռները կվերաներկվեն պլանային սպասարկման շրջանակներում։ Ըստ հեռուստաալիքի՝ առաջին Boeing C-32-ը կստանա թարմացված դիզայնը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
Ինչպես նշել է CBS News-ը, առաջին ինքնաթիռի ներկայիս գունային սխեման, որը բաղկացած է կապույտից և սպիտակից, թվագրվում է Ջոն Ֆ. Քենեդիի (1961-1963) նախագահության ժամանակաշրջանին։




