ԵՄ-ն դժգոհ է Ուկրաինայի համար վարկի հարցում Ֆրանսիայի դիրքորոշումից. Politico
ԵՄ երկրները դժգոհ են Ուկրաինային 2026-2027 թվականների համար տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումից: Չորեքշաբթի օրը կկայանա ԵՄ դեսպանների նոր հանդիպում՝ վարկը քննարկելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։
Ավելի վաղ եվրոպական աղբյուրը РИА Новости-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրը կայացած արտահերթ նիստում ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի մեխանիզմի վերաբերյալ, և քննարկումները կշարունակվեն այս շաբաթ։
«ԵՄ դեսպանները պատրաստվում են այսօր վերանայել Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար առաջարկվող 90 միլիարդ եվրոյի վարկը… Եվ ԵՄ դիվանագետները նշում են… աճում է դժգոհությունը Փարիզի նկատմամբ՝ գործարքը խոչընդոտելու փորձերի համար»,- գրում է թերթը։



