Գերմանիայում քրիստոնյաները մտահոգված են Առաքելական եկեղեցու համար. Հայր Պիտեր

Գերմանիայում քրիստոնյաներՔրիստոնյաները Գերմանիայում այսօր մտահոգ են այն իրավիճակով, որը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու հետ Հայաստանում. Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց կաթոլիկ քահանա Հայր Պիտերը։

«Մենք լսում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին հալածվում է, այսօր տեսանք և լսեցինք, որ եպիսկոպոսները բանտարկված են, և տեսնում ենք Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու ջանքերը»,-ասաց նա։

Նա նշեց, որ եկեղեցու ինքնավար լինելը մարդու իրավունքների և ազատությունների բաղկացուցիչ մասն է, և այդ պատճառով ցանկանում են իրենց համերաշխությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։

Նա հիշեցրեց, որ Հռոմի պապը երկու ամիս առաջ այցելել էր Թուրքիա․ նա այնտեղ էր՝ հիշատակելու Ցեղասպանության զոհերին։ Նա այցելեց Հայ առաքելական պատրիարքին՝ ողջույններ փոխանցելու, և այդ այցի ընթացքում իր ողջույնները փոխանցեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հաստատելով ընկերության կապերը։

«Կարևոր է հասկանալ, որ այս ընկերության կապերը խոսում են փոխադարձ համերաշխության մասին․ դա է այն ուղերձը, որ բերում եմ Գերմանիայի քրիստոնյաներից՝ մենք համերաշխությամբ սատարում և աջակցում ենք Հայ առաքելական եկեղեցուն։ Այդ նույն ուղերձն էլ կտանեմ ինձ հետ Գերմանիա։ Առավել քան երբևէ այսօր համերաշխությունն է կարևոր»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս