Վրաստանը պատրաստ է ՌԴ-ի հետ խորհրդակցել Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման շուրջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ոլորտում.

«Մենք պատրաստ ենք խորհրդակցություններ անցկացնել Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ոլորտում: Այժմ հերթը Ռուսաստանինն է: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիտարկում է հաջորդ տարվա փետրվարին Սոչիի օլիմպիական խաղերի միջոցառումներին մասնակցելու հարցը:

Վարչապետի Սոչի մեկնելը հնարավոր է: Այդ այցի հնարավորությունը կախված է երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացումից»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ՆԳՆ-ը հայտարարեց, որ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովելու է 30.000 ոստիկան ու ներքին զորքերի զինծառայող:

Տեսանյութեր

Լրահոս