Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ կարող է ներկա գտնվել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ռուսական կողմից չի ստացել պաշտոնական հրավեր՝ 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար:

Չնայած դրան՝ Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կարող է հաջորդ տարի մեկնել Սոչի. «Ես չեմ ստացել պաշտոնական հրավեր: Չգիտեմ՝ արդյոք ներկա կգտնվե՞մ Օլիմպիական խաղերին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները: Ես չեմ բացառում, որ կարող եմ մեկնել այնտեղ, սակայն չկան լուրջ հիմքեր՝ կոնկրետ պատասխան տալու համար»:

Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամները մայիսի 2-ի արտահերթ նիստում քվեարկել են Սոչիի օլիմպիական խաղերին վրացի մարզիկների մասնակցության օգտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031