Բաժիններ՝

2013-ի ամենաազդեցիկ 100 կանայք (լուսանկարներ)

Ամերիկյան «Forbes» ամսագիրը  կազմել է 2013-ի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը:  Ցանկում ընդգրկված են ինչպես՝ բիզնեսմեններ, այնպես էլ՝ հայտնի դերասանուհիներ ու երգչուհիներ: Այս տարի ամենաազդեցիկ կին է ճանաչվել Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինս, արդեն երրորդ տարին է՝ գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկը: Երկրորդ հորիզոնականում բրազիլացի 65-ամյա Դիլմա Ռուսեֆն է: Բիլ և Մելինդա Գեյթսների ֆոնդի համանախագահ Մելինդա Գեյթսը ցանկում երրորդն է: ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման «Forbes»-ի ցանկում չորրորդն է: Հնգյակը եզրափակում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

woman2 woman3 woman4 woman5

10-րդ հորիզոնականը զբաղոցնում է երգչուհի Բեյոնսե Նոուլսը: Ռեփեր Ջեյ Զիի կինը նախորդ տարվա ընթացքում հասցրել է PepsiCo ընկերության հետ 50 մլն դոլար արժողությամբ պայմանագիր կնքել, Բարաք Օբամայի երդման արարողության ընթացքում կատարել ԱՄՆ հիմնը, ելույթ ունենալ ամերիկացիների համար ամենակարևոր իրադարձության՝ Սուպերգավաթի ընթացքում:

Բացի Բեյոնսեից՝ ցանկում տեղ է գտել նաև դերասանուհի Անջելինա Ջոլին: 37-ամյա դերասանուհին նախորդ տարվա ընթացքում 33 մլն դոլար է աշխատել, այցելել է երրորդ աշխարհի երկրներ՝ կանանց և երեխաների սոցիալական խնդիրների վրա ուշադրություն գրավելու համար: Այժմ աշխարհում քննարկվում է դերասանուհու մեկ այլ քայլ. Ջոլին վիրահատության միջոցով իր կաթնագեղձերը փոխարինեց իմպլանտներով. դերասանուհու մայրը 56 տարեկան հասակում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Հենց նրանից էլ Ջոլին ժառանգել էր վտանգավոր գենը: Վիրահատության շնորհիվ Ջոլիի՝ հիվանդանալու ռիսկը 80 տոկոսից նվազել է ու դարձել 10 տոկոս:

Կարդացեք նաև

woman6 woman7 woman8 woman9 woman10 woman11 woman12 woman13

«Forbes»-ի ցանկում տեղ են գտել նաև 27-ամյա երգչուհի Լեդի Գագան, «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, 36-ամյա երգչուհի Շակիրան, Չինաստանի առաջին տիկին Պեն Լինուանը, գրող Ջոան Ռոուլինգը, մոդել Ժիզել Բունդհենը, դերասանուհի Սոֆիա Վերգարան:

Նշենք, որ այս կամ այն կնոջ ազդեցիկության աստիճանը «Forbes» ամսագիրը որոշում է ըստ 3 ցուցանիշի՝ գումար, ներկայություն մեդիայում և ազդեցությունը նրա վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս