Բաժիններ՝

Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է գործադիր իշխանության համակարգի փոխակերպման մասին։ Նա առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը և զգալիորեն թարմացնել դրա աշխատանքը։

Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

Զելենսկին նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է, որ նախարարների նոր կաբինետը կներկայացնի իր գործողությունների ծրագիրը։

Զելենսկին նշել է, որ Սվիրիդենկոն իրեն զեկուցել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ վերջերս կայացած համաժողովի շրջանակներում ձեռք բերված պարտավորությունների կատարման մասին։ «Քննարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի տնտեսական ներուժը, ընդլայնել քաղաքացիներին աջակցելու ծրագրերը և մեծացնել զենքի արտադրությունը», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Դենիս Շմիհալը։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Շմիհալը պաշտոնաթող կլինի, և նրան փոխարինող են փնտրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031