Արցախի բռնազավթումից հետո Հայաստանի մարտահրավերները նկատելիորեն ավելացել են՝ հասնելով սպառնալից չափերի. Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետանկախության շրջանի Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական խոսույթի կոպտագույն սխալներից մեկը եղել է այն, թե մենք բախվում ենք դժվարությունների և մարտահարավերների, որովհետև պայքարում ենք Արցախի համար։

Հենց այս սխալի օգտագործման և նենգափոխման միջոցով էլ մեր հասարակությունը պարբերաբար թունավորվել է այն քայքայիչ քարոզչությամբ, թե, եթե Արցախը չլինի, ապա Հայաստանն, իբր, դժվարություններ չի ունենա, Հայաստանի շահն, իբր, ստորադասվել է Արցախի հիմնախնդրին և այլն։

Մինչդեռ այժմ արդեն Արցախի կորստից հետո, պարզ է դարձել, որ այդ ամենը ոչ մի քննադատության չդիմացող քարոզչական թույն էր/է, քանզի Արցախի բռնազավթումից հետո Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները ոչ միայն չեն պակասել, այլ նաև նկատելիորեն ավելացել են՝ ընդհուպ հասնելով սպառնալից չափերի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031