
ՀՀ ղեկավարության կողմից ռուսական միջնորդության դուրսբերումը հայ-ադրբեջանական բանակցություններից` 60 %-ի կարծիքով բացասաբար է ազդել. Gallup
Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերումը հարցված քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ բացասաբար է ազդել բանակցությունների վրա․ սա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հարցման արդյունքներն են։
«ՔաղաքաՏփարան» խորագրով հերթական հեռախոսային հարցումն ընկերությունն իրականացրել է ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Այսպիսով, եթե քաղաքացիների 29,8 տոկոսն է ՀՀ իշխանությունների այս քայլը դրական գնահատել, ապա շուրջ 60 %-ը նշել է՝ այն բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա:
Հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 9,6 տոկոսը։