Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության հաղթողները

«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ում 4-օրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնությունը։

նչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, այս տարի առաջնությանը մասնակցել է 80 մարզիկ`3 մարզադպրոցից:

Հայաստանի առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Էլմիրա Կարապետյանը, որը երկրի նոր ռեկորդ է սահմանել` խոցելով 583 միավոր:

Օդամղիչ հրացան 10մ  60 կրակոց ձևում լավագույնները Արտյոմ Գրիգորյանն ու Աննա Գալստյանն էին:Օդամղիչ հրացան միքս մրցաձևում ոսկե մեդալակիրը Արտյոմ Գրիգորյան-Միլենա Միասարյան զույգն է: Օդամղիչ ատրճանակ 10մ 60 կրակոց վարժությունում հաղթողներ դարձան Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը: 

Վազող թիրախների տարբեր մրցաձևերում ոսկե մեդալակիրներ են Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Գոհար Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031