
Արցախահայությունը ճիշտ է արել, որ չի համաձայնել մնալ Ադրբեջանի կազմում ձևավորված ղարաբաղյան և արևմտազանգեզուրյան տնտեսական գոտում. Էդուարդ Աբրահամյան

Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Արցախահայությունը ճիշտ է արել, որ չի համաձայնվել մնալ Ադրբեջանի կազմում ձևավորած ղարաբաղյան և արևմտազանգեզության տնտեսական գոտում՝ Արցախի անկումից հետո։ Պարենա-հումանիտար բլոկադայից ութ ամիս անց, խիստ անհավասար կռիվ տալուց հետո, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հստակ տվեց ազդանշան, որ Արցախը Հայաստան չէ, այլ Ադրբեջան է, նրանք հրաժարվեցին մաս կազմել հայատյաց ադրբեջանական ռեժիմի «ռեինտեգրման» և «ապահայացման» քաղաքականությանը ու ընդունեցին դաժան ու ցավոտ որոշում՝ հեռանալ մեր երկրի ու հայրենիքի մի մասից, որից հրաժարվել էր Երևանյան վերնախավը։ Դրանով նրանք հրաժարվեցին ծառայել ալիևյան համակարգ-տեսլականին, ադրբեջանական հայատյաց նարատիվներին, հրաժարվեցին լինել ադրբեջանական գործիք ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ուղղված հայկական էթնո-քաղաքական ինքնության քայքայման, հրաժարվեցին ըստ էության ստրկանալուց ու ինքնության փոփոխությունից, ինչն էլ բնականաբար ենթադրում էր ադրբեջանական «ռեինտեգրացիա» պլանը։
Նրանք հրաժարվեցին ուղարկել իրենց երեխաներին ադրբեջանական դրպոցներ, որտեղ քարզովում է, որ հայերը 19-րդ դարի եկվորներ են, իսկ արցախցիները մեծամասամբ աղվանից ժողովուրդ/ալբանացիներ։ Որ ադրբեջանական ժողովրդի և իրենց պրոբլենբերի հիմքը «հայկական ազգայնականությունն է» իսկ Ադրբեջանի թշնամին «անօրինական Հայաստանն է»՝ ստեղծված քոչվոր հայերի կողմից իրենց «արևմտյան ադրբեջանի» տարածքում։
Մի պահ պատկերացրեք, թե Հայաստանի Հանրապետության ու հայ ինքնության համար ինչ վտանգավոր ու քայքայիչ «ադրբեջանցիներ» կարող էին դառնալ նախկին Արցախում մնալ որոշող հայությունը։
Բայց արցախահայությունը որպես հայկական պայքարող ու ազատասեր տեսակ գնացին ամենածայրահեղ քայլերի՝ լքեցին, քանի որ նախ լքվեցին մայր Հայաստանի Հանրապետության կողմից, ինչպես նաև անմիտ ու դիսֆունկցիոնալ սեփական ղեկավարության կողմից, որը ոչ կազմակերպեց Արցախի ապագան, ոչ դիմադրության կազմակերպումն ու պատերազմի կառավորումը։
Միգուցե Երևանում արցախահայության հանդեպ որոշ շրջանակների ատելությունը հենց սրանի՞ց է գալիս․ վերջիններս առնվազն 1988-ից փոխարինեցին հայատյաց օտարին հնազանդ ու հավատարիմ ապրելու իրավիճակը հայկական իրական պետականության անբաժանելի մաս դառնալու վեհ երազանքով ու ազնվական գաղափարով։
Լուսանկարում Ծիծեռնավանքն է՝ 4-րդ դարի եռանավ բազիլիկ հայկական եկեղեցին, որն իր նոյնանման կառոյցների մեջ միակ կանգուն մնացածն է Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այն քենալ-լենինյան սահմաններից ուղիղ գծով մոտ 1,5 կմ հեռավորության վրա է։ Զիջվել է Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն»։