Բաժիններ՝

Փակեղ. այն կրում են բոլոր եկեղեցականները

Փակեղը գմբեթաձև գլխարկ է, որ կրում են բոլոր եկեղեցականները: Առաջ հոգևորականները իրենց հատուկ գլխարկը չունեին, վանականները վեղար էին կրում, իսկ քահանաները տեղի սովորական գլխանոց էին գործածում:

Որպեսզի հայ եկեղեցականներն էլ իրենց հատուկ գլխանոցը ունենան, Կ. Պոլսի պատրիարքարանը 1845թ-ին հաստատեց փակեղը, որի գաղափարը վերցված է վեղարի ներքևի մասը կազմող սրածայր գլխանոցի վրայի ասվեից և երեսը ասվեով կամ թավշով պատելով և գագաթին էլ կոճակի պես վերջավորություն ավելացնելով: Ավելի գեղեցիկ ու վայելուչ տեսք տալու համար փակեղի սրածայր մասի վրա դրված կերպասը ծալքերով է:

Քահանաների համար որոշված է սև չուխա, վարդապետների համար սև թավիշ, եպիսկոպոսներինը՝ մանուշակագույն թավիշ, իսկ պատրիարքներինը՝գորշ կարմրագույն թավիշ՝ ոսկի երիզով:

Ժամանակի ընթացքում վարդապետները սկսել են սրածայր մասը մանուշակագույնով փոխել, եպիսկոպոսները մանուշակագույնից հրաժարվել են, քահանաներից պատվավորները և ցանկացողները հետզհետե սկսել են թավիշ գործածել:

Սև թավիշ գործածելու սովորությունը ընդունել են նաև եպիսկոպոսներից ու վարդապետներից շատերը: Այժմ որոշակի կանոն չկա:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս