
Արմեն Աշոտյանի գործով դատախազ Նշանյանն այլևս չի պաշտպանի մեղադրանքը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվում էր ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը: Մյուս վկան՝ Վաչիկ Սաղաթելյանը, թեև պատշաճ ծանուցվել է, սակայն դատական նիստին չէր ներկայացել: Ավելի ուշ պարզվեցէ՝ ոտքն է կոտրել:
Նիստի ավարտին Ռուբեն Մելիքյանը նաև միջնորդեց, որ քննեն Արմեն Աշոտյանի կողմից իր մոր ժառանգությունը ընդունելու հնարավորությունը: Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց:
Այսօրվա դատական նիստին Վաչիկ Սաղաթելյանը չէր ներկայացել, իսկ Բարոյանի հարցաքննությունը շարունակվեց:
Նաև պարզվեց, որ հանրային մեղադրող Նշանյանն այլևս չի պաշտպանելու մեղադրանքը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դատախազ Դոլինյանը միայնակ էր ներկայացել դատական նիստին:
Հարցաքննության ավարտից հետո Արմեն Աշոտյանի պաՇտպանը վերջապես հնարավորություն ունեցավ ներկայացնել Արմեն ՍԱշոտյանի կողմից մոր կողմից թողնված ժառանգությունն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանը միջնորդեց լիազորագիր տալ Աշոտյանի քրոջը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 4-ին: