Ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ հիմնահարցի շուրջ ու ինչ է արել Նիկոլը 2018թ.-ից սկսված․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժամանակագրություն, առ այն, թե ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ հիմնահարցի շուրջ ու ինչ է արել Նիկոլը 2018թ.-ից սկսված:

2008-18թթ. Արցախյան բանակցային գործընթացի շուրջ եղել է նախագահների մասնակցությամբ 24 և արտգործնախարարների 6 տասնյակ հանդիպումներ:

2008թ. հունիսի 6

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը ՌԴ նախաձեռնությամբ:

2008թ. նոյեմբերի 2

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը եռակողմ հռչակագիր են ստորագրում (Մայնդորֆյան հռչակագիր), որով պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

2008թ. դեկտեմբերի 4

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը Հելսինկիում ողջունում է Մայնդորֆյան հռչակագիրը:

2009թ. հուլիսի 10

Իտալիայի Լ´Աքվիլա քաղաքում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նախագահների մակարդակով համատեղ հայտարարություն են տարածում գաղտնազերծելով կարգավորման հիմնարար սկզբունքների հիմնադրույթները, որտեղ երաշխավորվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ, Լաչինի միջանցք, ԼՂ վերջնական կարգավիճակի հետագա իրավական պարտավորեցնող որոշում:

2009թ. դեկտոմբերի 1

Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների մակարդակով ընդունվում է հայտարարություն: Առաջին անգամ Ադրբեջանի մասնակցությամբ հաստատվում են երեք հիմնարար սկզբունքները, որին իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ անդամ բոլոր 56 երկրները:

2010թ. հունիսի 26

Մեծ ութնյակի շրջանակներում համանախագահների հայտարարության ընդունում: Կանադայում եռանախագահող կողմերը վերահաստատում են իրենց կոչը Լ´Աքվիլայում արված հայտարարության վերաբերյալ:

2010թ. հուլիսի 17

Ալմաթիյում ընդունվում է հայտարարություն, որտեղ հիմք է ընդունվում այն, որ ԼՂ հիմախանդրի կարգավորման սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն: Եվ դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ չեն կարող գերակա լինել:

2010թ. դեկտեմբերի 1

Աստանայում, ԵԱՀԿ գագաթնաժողովում Մինսկի խմբի երկրների պատվիրակությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ընդունվում է հնգակողմ հայտարարություն, որտեղ վերահաստատվում է հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև Լ´Աքվիլայի և Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա:

2011թ. մայիսի 26

Դովիլում համանապագահ երկրների ղեկավարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ բանակցությունների սեղանին գտնվող հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը հիմք է ստոզծում խնդրի համապարփակ կարգավորման համար:

2011թ. հունիսի 23

Լավրովը հանդիպում է Սարգսյանի ու Ալիևի հետ, Օբաման զանգահարում կողմերին, իսկ Սարկոզին նամակ ուղարկում, որպեսզի հաջորդ օրը Կազանում վերջնական լուծում ստանա հիմնապնդիրը:

2011թ. հունիսի 24

Ալիևը հրաժարվում է ստորագրել Կազանյան փաստաթուղթը, վերջին պահին բերելով մեկ տասնյակից ավելի նոր փոփոխություններ:

2012թ. հունվարի 23

Սոչիում կայանում է Մեդվեդև, Սարգսյան, Ալիև հանդիպումը, որտեղ ընդունվում է հայտարարություն, ըստ որի պետք է արագացվի հրադադարի գծի երկայնքով հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման ուղղությամբ:

2014թ. հուլիս-օգոստոս

Ադրբեջանը կտրուկ սրում է իրավիճակը շփման գծում, ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում:

2014թ. օգոստոսի 10

Տեղի է ունենում Պուտին, Սարգսյան, Ալիև եռակողմ հանդիպումը , որի արդյունքում որոշում է ընդունվում իրավիճակի դեէսկալացիայի և բանակցությունները շարունակելու մասին:

2015թ. հունվարի 27

Սահմանին կարվածության ֆոնին Մինսկի պմբի համանախագահող կողմերը հասցեական հայտարարություն են տարածում, մեղադրելով Բաքվին հրադադարի խախտման մեջ և կոչ անում Ալիևին կատարել իր կողմից հաստատված հանձնառությունները խնդրի խաղաղ կարգավորման համար:

2015թ. դեկտեմբերի 19

Բեռնում նախագահների մակարդակով քննարկվում է սահմանին լարվածության նվազեցման քայլերը:

2016թ. ապրիլի 2

Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվում է, իսկ հայկական բանակին հաջողվում է ձախողել վերջիններիս ծրագիրը, հասցնելով մարդկային ու նյութատեխնիկական հսկայական վնասներ: Պատերազմն ավարտվում է Ադրբեջանի կողմից միջնորդավորված խնդրանքով` Հայաստանից հրադադար էին խնդրում:

2016թ. մայիսի 16

Վիեննայում Սարգսյանի ու Ալիևի միջև տեղի է ունենում հանդիպում: Պայմանավորվածություն է ձեռք բերվում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ:

2016թ. հունիսի 20

Պուտին, Սարգսյան, Ալիև հանդիպմանը ընդունվում է հայտարարություն, ըստ որի վերահաստատվում են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

2016թ. հոկտեմբերի 7

Կառավարության նիստում Ալիևը հայտարարում է, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

2017թ. մայիսի 18

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ կողմերը կրկին հասցեական հայտարարություն են տարածում, որ շփծամ գծում լարվածությունն առաջացել է Ադրբեջանի մեղքով:

2017թ. հոկտեմբերի 16

Ժնևում տեղի է ունենում Սարգսյան-Ալիև հանդիպումը և ձեռք բերվում պայմանավորվածություն շարունակել բանակցությունները և միջոցներ ձեռնարկել սահմանին լարվածության իջեցման շուրջ:

2017թ. դեկտեմբերի 7

Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կոչ է արվում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

2018թ. հունվարի 18

Կրակովում արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվում կատարել Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հետո տեղի է ունենում հակահայկական շարժումը` Դավոսում լիֆտի մեջ Նիկոլը զիջում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հետո բանակցություններում դառնում ապակառուցողական կողմ, ջրում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, փչացնում հարաբերությունները համանախագահ երկրների հետ, քարտ բլանշ տալիս Ալիևին հարձակման համար, պայմանավորված պատերազմով մասնակի զիջում Արցախը, իսկ հետո Պրահայում վերջնական հանձնում Արցախն Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս