Բաժիններ՝

Երևանցու իմիջով. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ եք կարծում, ո՞ր տեղը կգրավեք առաջիկա ընտրություններում՝  հարցրինք ավագանու ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանին:

«Բնականաբար՝ պատվավոր առաջին»: Արգումենտնե՞րը: «Դինամիկան, որն ակնառու է մեր քարոզարշավի ընթացքում, մեր հանդիպումներին բնակիչները շատ ակտիվ են մասնակցում ու արձագանքում: Քարոզարշավի մեկնարկի և այժմյան տարբերությունը հսկայական է բոլոր առումներով. գալիս են, ակտիվ արձագանքում են, անչափ շատ հարցեր են տալիս, զգում են, որ ուզում ենք իրենց համար գործ անել, որովհետև մենք ծրագրերի, թղթի մեռած լեզվով չենք իրենց հետ խոսում, խոսում ենք գործից, հոգսից, երևանցու դարդուցավից»:

Դուք ներմուծեցիք «երևանցու իմիջը»՝ մտածվա՞ծ, որպես քարոզարշավի բաղկացուցիչ տարր: «Իհարկե ոչ, նման բանը մտածված չի լինում, ի սրտե է լինում, որովհետև ես իսկապես շատ եմ ուզում, որ վերականգնվի մեր հին Երևանի ավանդական ոգին, կերպարը, կոլորիտը, որ կար մեր ժամանակ: Դրա համար պետք չէր մտնել կաղապարի մեջ, դա տղամարդու համար չէ, դրա համար պետք է պարզապես սիրել քաղաքդ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930