Մարդկանց դատարանների վրա քսի տվող Փաշինյանը անցել է այլասերված շոուների. Նաիրա Զոհրաբյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ 168․am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նախօրեին Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանն ու այդ միջոցառման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ես տպավորություն ունեմ, որ երեկ հերոինին նվիրված տոնակատարություն էր, որովհետև անհեթեթագույն մտքերը, որ հնչում էին արդարության և արդարադատության հետ կապված, ուղղակի հակասության մեջ են այս դատական դահլիճում Արմեն Աշոտյանի քաղաքական հաշվեհարդարին։ Մեկ տարի վեց ամիս է այլևս։

Ինձ թվում է՝ մենք ինչ-որ հումորի երեկոյի էինք մասնակցում, որովհետև ես տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն իր անճաշակ փոդքաստները լրացնելու համար հիմա էլ անցել է նման կարգի այլասերված շոուների, որովհետև նույն միջազգային կառույցներն արձանագրել են, որ ՀՀ-ում դատական համակարգը կոռումպացված է, որ պետական բարձրագույն ինստիտուտները ներքաշված են քաղաքական կոռուպցիայի մեջ, արձանագրել են, որ դատական որոշումների վրա մեծ է քաղաքական ազդեցությունը։

Եվ այն դեպքում, երբ այդ կառույցների աշխարհաքաղաքական տերերին է պատկանում Նիկոլը։ Անգամ այս դեպքում այդ կառույցները չեն կարողացել իրենց գնահատականը զսպել։

Կարդացեք նաև

Այն Նիկոլը, որ մարդկանց քսի էր տալիս դատարանների վրա, որը հայտարարում էր՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի, երեկ որոշել է հերթական իր ռեալիթի-շոուներից մեկը անել, այս անգամ էլ՝ արդարադատության ոլորտում»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը՝ արձանագրությամբ, որ դա հասկանում են բոլորը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ընդդիմադիր ժամանակների դափնիները վերադարձնել։
Զրույցի ավարտին Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝ հրահանգել ԵՄ դեսպաններին՝ մասնակցել Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին, բերել ԵՄ ամենահզոր իրավաբաններին՝ հասկանալու համար, թե այստեղ որքա՞ն է, կամ կա՞ ընդհանրապես իրավաբանություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս