Բաժիններ՝

Արման Մուսինյանը բոյկոտում է «ՀԺ»-ն. մամուլ

«Նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ շաբաթ օրը, արդեն հասցրեց մամուլի հետ «տխուր» հարաբերություններով հայտնի կուսակցությունների շարքերը համալրելու լուրջ հայտ ներկայացնել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը կուսակցության խոսնակ Արման Մուսինյանին (վերջինս համագումարի նախորդ օրը այդ պաշտոնով ներկայացավ Հ1-ի եթերում) հարց է ուղղել՝ որքան գումար է ծախսվել ՀԱԿ համագումարի կազմակերպչական աշխատանքների համար:

«Այս վերջին ժամանակահատվածում իմ և «Հայկական Ժամանակ» օրաթերթի միջև ճգնաժամ է, և ես որևէ հարցի չեմ պատասխանում, որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- եղել է Մուսինյանի պատասխանը:

Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը փաստորեն համարում է, որ իր և «ՀԺ»-ի միջև կարող է ճգնաժամ լինել: Նշենք, սակայն, որ նման բան չի կարող լինել, առավելագույնը, որ կարող է լինել, այն է, որ որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ բոյկոտի թերթը:

Եթե Մուսինյանը սա նկատի ուներ, ապա պետք է ասել, որ ՀԱԿ-ի բռնած ճանապարհն օրիգինալ չէ: «ՀԺ»-ն արդեն տարիներ շարունակ բոյկոտում է Սերժ Սարգսյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս