Պռոշյանի գյուղապետը զոհվել է հրազենային վնասվածքից
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան պատճառը հրազենային վնասվածքն է: Շրջանառվող վարկածը, թե գյուղապետը հանկարծամահ է եղել, հերքվում է, քանի որ գյուղապետի գլխին՝ աջ ականջի մոտ, հրազենային մահացու վնասվածք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է yerkir.am կայքը: Գյուղացիները նշում են, որ հնչել է երկու կրակոց: Սակայն տարածքի հետազոտման ժամանակ պարկուճ դեռեւս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի դին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր այսօր առավոտյան: