Ով փորձում է հրաժարվել հայրենի հողից, անիծյալ պիտի լինի. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց՝  2018 թվականից Հայաստանում «թավշյա» անվան տակ իրականացվում է անմարդկային ու սատանայական չարություն։

«Այդ սատանայական չարությունն ուղղորդվում էր անհրաժեշտ ատրիբուտիկայով՝ դագաղներով, ծաղկեպսակներով, սև լենտերով, արժանիներին արժեզրկելով, հերոսների արածը հանուն ոչնչի ներկայացնելով և այլն։ Այդ ամենն անհրաժեշտություն էր, քանի որ այն, ինչ ծրագրել էին, կարելի էր իրականացնել միայն այն դեպքում, եթե ունենայինք շատ բզկտված հասարակություն, որը որևէ արհավիրքի չէր կարող դիմակայել»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ այս ամենն ամենաթողություն էր, բայց  այսօր արդեն հրապարակվում են միջազգային զեկույցներ, որտեղ սկսել են գրել իրականության մասին, որ ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, ազատ տեղաշարժի իրավունք, փոխարենը՝ կան կամայական ու քաղաքական կալանավորումներ։

«Ժողովրդավարության բաստիոնին չէ, բայց բռնակալության բաստիոնին, որ ձգտում եք՝ կհասնեք։ Հասկանում ենք, թե այս ամենն ինչի համար է, աթոռը պահելու համար է և մեռած «դուխը» հանցակիցների շրջանում ներարկելու և պահելու համար է։ Իսկ իրականում, սա ամեն ինչից վախեցած գոյատևելու կամ գոնե թե իրենց հեռացումը հետաձգելու չարդարացված դրսևորում է։ Եվ այս սատանայական չարությանը, որը  պատել է մեր երկրին արդեն վեց տարի, և մեր սրբազանի խոսքով՝ քրիստոնյա հայի խոսքով, պատասխանում ենք՝ ով փորձում է ջնջել պատմական հիշողությունը, հրաժարվել հայրենի հողից, անիծյալ պիտի լինի»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս