Ինչո՞ւ են Գագիկ Համբարյանին կանչել Քննչական կոմիտե. Վարազդատ Հարությունյանի մեկնաբանությունը

168.am-ի տեղեկություններով՝ այսօր Քննչական կոմիտե է հրավիրվել գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը:

Նրա ներկայացուցիչ, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝

Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կարդացեք նաև

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ի դեպ, սա այն նույն հոդվածն է, որով այժմ դատարանում վարույթ է քննվում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ:

«Նկատի ունենալով, որ նախաքննական գաղտնիքը հրապարակելու անթույլատրելիության մասին զգուշացվել ենք և չենք ուզում մեղադրանքի բովանդակությանն անդրադառնալ, բայց նշեմ, որ մեղադրանքը, բնականաբար, պարոն Համբարյանը չի ընդունել: Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ մեղադրանքի հիմքում ընկած այն հրապարակումը, որի համար Գագիկ Համբարյանին մեղադրանք է առաջադրվել, իմ գնահատմամբ՝ լիովին տեղավորվում է հանրային իշխանության մարմիններին սուր քննադատության ենթարկելու՝ անձի ազատ արտահայտվելու հիմնարար իրավունքի շրջանակների մեջ, որը և՛ մեր Սահմանադրությամբ է պաշտպանվում, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, որի վերաբերյալ նաև ՄԻԵԴ մի շարք նախադեպային որոշումներ կան»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, էդ որոշումները հաճախ մեր հարևան պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի մասին են, որտեղ խոսքի ազատության մակարդակը բավականին ցածր մակարդակի վրա է, և այս կամ այն պաշտոնատար անձին սուր քննադատությունը հաճախ հետապնդվում է այդ երկրներում:

«Ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանն էլ, ըստ էության, նույն ուղենիշն է բռնել՝ խոսքի ազատության սահմանափակումների տեսանկյունից»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ այս գործով զարգացումների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031