ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ է քվեարկել
Ռուսաստանի Դաշնությունում մոտ 50 հազար ընտրող երկրի դժվարամատչելի շրջաններում կարողացել է օգտվել նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից։
Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովը՝ մանրամասնելով, որ արդեն մոտեցել են քվեարկության կազմակերպման եզրագծին՝ մինչև քվեարկության հիմնական փուլի երեք օրերը։
Նրա տեղեկատվությամբ՝ վաղ քվեարկությունը սկսվել է փետրվարի 25-ին և արդեն մոտ 50 հազար ընտրող օգտվել է այդ իրավունքից՝ դժվար հասանելի և հեռավոր տարածքներում։