Ընդդիմադիր նոր լիդերություն է պետք. առանց դրա իշխանափոխություն չի լինելու. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ հայկական կողմի ամեն հապաղում բերելու է ավելի ծանր հետևանքների։

«Եթե քաղաքակիրթ իշխանություն ունենայինք 44-օրյա պատերազմից հետո, հնարավորինս նման ձևակերպումները հնարավորություն կտային կասեցնել պարտության հետևանքների խորացումը։ Երևի բոլորն են համաձայն, որ նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն շատ ավելի բարենպաստ էր, քան այն, ինչ հիմա մենք ունենք՝ որպես իրավիճակ»,- «Ի՞նչ ուղերձներ ենք հղում հասարակությանը» պանելային քննարկման ժամանակ նշեց քաղաքագետը։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ ընդդիմությունը չի կարող միասնական լինել, քանի որ չի ենթարկվում այն կանոնիզացիային, որով առաջնորդվում է  իշխանությունը։

«Ընդդիմությունը բազմաշերտ, տարբեր խճանկար ենթադրող մի քաղաքական համակարգի սեգմենտ է։ Շատ մեծ սպասելիքներ չունեմ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմությունից, առիթ ունեցել եմ ասելու, որ անցյալին հղում անելով՝ հնարավոր չէ գործող իշխանությանը քաղաքական այլընտրանքային բովանդակություն դառնալ։

Կարդացեք նաև

Իշխանության լուծումները 4-րդ Հանրապետության մասին չեն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի այս մասին խոսել, 4-րդ Հանրապետություն կլիներ այն դեպքում, եթե մենք՝ որպես հանրույթ, կարողանայինք ձևակերպել մեր ազգային պետական նորմը, հիմնադրույթները, այս հարցում հապաղել ենք, և հենց դրա համար էլ իշխանափոխություն չի եղել։ Մինչև չլինի Հայաստանի այն տեսլականը, որը պատկերացնում է ընդդիմությունը և որը կարող է հասարակությանը կոնսոլիդացնել, Հայաստանում իշխանափոխություն չի լինելու։

Իշխանությունը ամբողջովին կառուցված է ստի վրա, իսկ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է  ճշմարտությունն ասելուց։

Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ ընդդիմադիր նոր լիդերություն է պետք, որը բերելու է իշխանափոխության, առանց դրա իշխանափոխություն չի լինելու»,- եզրափակեց Ս. Սուրենյանցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս