Բաժիններ՝

Բադրիջանով ու ընկույզով աղցան

Բաղադրիչներ՝

  • բադրիջան- 1 հատ խոշոր
  • ընկույզ- 100 գ
  • թթվասեր- 3 ճ.գ.
  • աղ, աղացած սև պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Բադրիջանը լվացեք, չորացրեք, խոշոր կտրատեք: Մեկ շերտով շարեք կերակրի թաղանթով պատած տապակի մեջ, վրան կարագ քսեք և խորովեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:

Մաղադանոսը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Ընկույզը չոր թավայի մեջ տապակեք, մանրացրեք:

Թթվասերը, կանաչին ու ընկույզը խառնեք: Մի քիչ մաղադանոս ու ընկույզ թողեք զարդարելու համար:

Խորոված բադրիջանը լցրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք թթվասերի ու ընկույզի խառնուրդը: Խառնեք: Աղ ու պղպեղ արեք: Ցանկության դեպքում մի փոքր ճզմած սխտոր ավելացրեք:

Զարդարեք կտրտած մաղադանոսով, ընկույզով ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս